21/08/2014 14:28
Իրաքի հայ քաղաքաղացիների համար ՀՀ անձնագրերի ստացումը դյուրացվել է
Կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
Հաշվի առնելով Իրաքում ստեղծված վիճակը՝ նիստում որոշում է ընդունվել ցուցակ ներմուծել այդ երկրի անունը, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը:
Նախորդող հրապարակում՝ Կառավարությունը 100 հազար դոլար փոխանցեց Իրաքի եզդիներին օգնելու համար