24/10/2014 18:47
Եղվարդի որոշ հատվածներում մեկ օր ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ն դադարեցվելու է Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյանց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: