26/02/2015 13:04
Ինչպես Հայաստան-Իրան երկաթուղու համար հույսով ապրել ուղիղ հարյուր տարի
Այսօր կառավարչությունը երկու ամսով երկարացրեց Հայաստանի Հարավային` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ հետաձգվում է, քանի որ նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների կողմից բացասական դիրքորոշում է հայտնվել և տեղեկացրել է, որ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունները գտնվում են ավարտական փուլում, որոնք լրացուցիչ կներկայացնեն:
Ըստ որոշման, բանակցելով կոնցեսիոների հետ մինչև 2015 թվականի մայիսի 30-ը` ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ:
«Հույս ունենք»,- հետաքրքրվեց Հովիկ Աբրահամյանը, ինչին ի պատասխան Գ. Բեգլարյանն ասաց. «Հույս միշտ ունենք»:
Վարչապետն այլ կարծիքի էր. «Հույսով հո չենք ապրի հարյուր տարի»: