17/04/2015 10:12
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունic:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։
Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ։