27/05/2015 16:14
Ամուսինները սպառնում են նետվել տանիքից
Այս պահին Խորենցաի 25 հասցեում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող 11 հարկանի շենքի տանիքից մի կին և մի տղամարդ սպառնում են ցած նետվել տանիքից՝ անհայտ պատճառներով:
Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը դեպքի վայրից՝ ինքնասպանության փորձ կատարողները, ըստ շրջանառվող լուրերի, ամուսիններ են:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են ՏԿԱԻՆ փրկարարները, ովքեր բացատրական աշխատանքների շնորհիվ փորձում են կանխել նրանց ինքնասպանությունը:
Այս պահին ճշտվում են նաև պատճառները: