02/09/2015 19:34
«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կրկին միասնական ճակատով հանդես կգա՞ն
«Ժառանգությունը» չի բացառում, որ Սահմանադրական բարեփոխումների դեմ ՀԱԿ-ի հետ հանդես կգա միասնական ճակատով:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ իրենք ոչ միայն չեն բացառում, այլև ցանկալի են համարում զարգացումների այս տարբերակը:
«Հանդիպումներ ու քննարկումներ այս թեմայով դեռ չեն եղել»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը» մերժել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն ու նոր Սահմանադրության նախագիծը քննարկելը: