27/05/2016 19:33
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում ժամը 18-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս վարորդների), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս վարորդների), տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մարզերում հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 4 վարորդ:
«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: