18/01/2017 14:07
Առաջիկայում կհրապարակվի ՊՊԾ գնդի վերաբերյալ թիրախավորված գնահատականներով զեկույց. Արման Թաթոյան
Առաջիկայում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի 2016թ. հուլիսին Երևանի ՊՊԾ գնդում սեղծված իրավիճակի վերաբերյալ իր զեկույցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այժմ այն խմբագրման ու թարգմանության փուլում է: Լինելու են զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակներ, լինելու են թիրախավորված գնահատականներ»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ զեկույցի հրապարակումը ձգձգվում է քննության հետ կապված որոշակի տվյալների ճշգրտման պատճառով:
«Ես արդեն գրություն եմ ուղարկել քննչական մարմիններին: Այդ զեկույցն այս պահին իմ աշխատանքի առաջնահերթ ու գլխավոր ուղղությունն է»,- ասաց Արման Թաթոյանը: