24/02/2017 19:31
Եմենում որոտացած պայթյունը խլել է 8 մարդու կյանք
Եմենում Զանզիբար քաղաքից ոչ հեռու զինվորական ճամբարի հարևանությամբ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 8 զինվոր է զոհվել, փոխանցում է Gazeta.ru-ն` հղում անելով տեղի իշխանություններին:
Զինվորական համազգեստով ահաբեկիչը ճամբարի մուտքին է մոտեցել ականապատ ավտոմեքենայով: Պայթյունի հետևանքով նաև 10 զինվորական է վիրավորվել:
Տեղի իշխանությունների խոսքով՝ մահապարտը, հավանաբար, «Ալ Քաիդայի» անդամ է: