24/03/2017 20:17
ԵԼՔ-ի առաջնորդները դարձյալ վթարի են ենթարկվել
Այսօր, Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում, դարձյալ վթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի առաջնորդները:
Պատգամավորության թեկնածուներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին տեղափոխող մեքենան Իջևան-Դիլիջան ճանապարհին բախվել է «Գազել» մակնիշի մեքենային:
Թեկնածուներին ոչինչ չի եղել:
ԵԼՔ-ի առաջնորդների հետ այս միջադեպը վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկրորդն է: