27/03/2017 16:51
Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խոցվել
Սիրիայի Լաթաքիա նահանգում ռուսական ուղղաթիռ է խոցվել Ահրար Ալ-Շամ խմբավորման անդամների կողմից: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Al Masdar արաբական պարբերականին:
Պարբերականի տվյալով՝ ուղղաթիռը խոցվել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանից: Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ռուս զինվորակնները որոնում են խոցված ուղղաթիռը:
Այլ աղբյուրներ այդ տեղեկությունը չեն հաստատել: