28/04/2017 13:08
Լոնդոնում հակաահաբեկչական գործողության ընթացքում չորս մարդ է ձերբակալվել
Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում չորս մարդ է ձերբակալվել, ևս մեկ կասկածյալ կին վիրավորվել է, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ահաբեկչության հակազդմանն ուղղված հետաքննության շրջանակներում: Իրավապահ մարմինների տվյալով՝ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները վիրավորել են կասկածյալներից մեկին՝ մի կնոջ, նա հոսպիտալացված է և չի կարող ձերբակալվել իր վիճակի պատճառով:
Բոլոր չորսն էլ ձերբակալվել են ահաբեկչական գրոհների կատարման, նախապատրաստման և հրահրման կասկածանքով, նշված է ոստիկանության հայտարարության մեջ: