25/05/2017 14:46
Դու ինձ ասացիր, որ մի օր դու էլ կնվաճես Գավաթը... արժանի ես դրան. Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը՝ Հենրիխ Մխիթարյանին
Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալու առթիվ։
«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր: Շնորհավորանքներս»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Յ. Ջորկաեֆը՝ հրապարակելով Մխիթարյանի հետ լուսանկարը։
«Շատ շնորհակալ եմ: Կարծես, դեռ երեկ էինք լուսանկարվում, ու հիմա ես հասա իմ նպատակին՝ քեզ նման», - լեգենդար ֆուտբոլիստի գրառմանն արձագանքել է Հենրիխ Մխիթարյանը: