17/12/2009 11:03
Պորտուգալիայի և Իսպանիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Ըստ Ռիխտերի սանդղակի 6,3 մագնիտուդ ուժգնությաբ երկրաշարժ է գրանցվել հինգշաբթի օրը Ատլանտյան օվկիանոսում` Իսպանիայի և Պորտուգալիայի ափերից ոչ հեռու: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Զոհերի և ավերածություների մասին տեղեկություններ չկան:
Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 2.37-ին, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 58 կմ խորության վրա` Պորտուգալիայի Ալգարբի մարզի Սան-Վիսենտի հրվանդանից մոտ 100 կմ հարավ-արևմուտք:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,7 բալ, իսկ խորությունը` 10 կմ: