27/11/2010 11:18
Էրդողանը, Չավեսը և Մանդելան կայցելեն Գազա
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան ամենամոտ ժամանակներս պատրաստվում են այցելել Գազա, հաղորդում է Սաիբ Շաատը, ով համակարգում է Գազայի հատվածին եվրոպական հումանիտար օգնության ստացումը:
Զնամ.com-ի համաձայն` «Ա-Ռասալա» թերթին տված հարցազրույցում Շաատն ասել է, որ 2011 թ. տարբեր պետությունների առաջնորդները պատրաստվում են այցելել Գազա կարճատև այցով: Այդպիսով նրանք կարտահայտեն իրենց բողոքը Գազայի հատվածի շրջափակման դեմ, պարզաբանել է Շաատը: