06/10/2011 15:39
Ղազախստանն աջակցում է Լիտվայի՝ ԼՂ կարգավորմանն ուղղված ջանքերը
«Ղազախստանն աջակցում է Լիտվայի՝ որպես ԵԱՀԿ նախագահի ջանքերն ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- այս մասին, Թրենդ լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նման հայտարարություն է արել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտենի հետ հանդիպման ժամանակ:
«Լիտվան շարունակում է Ղազախստանի այն նախաձեռնությունները, որով ժամանակին զբաղվում էր Ղազախստանը, երբ վերջինս ԵԱՀԿ նախագահ էր»,- նշել է Նազարբաևը: