10/10/2011 17:23
Հունաստանը ողջունում է Մերկելի և Սարկոզիի ծրագիրը
Հունաստանի կառավարությունը չի նախատեսում շարունակել բանկերի հետագա ազգայնացումը և ողջունում է ԵՄ-ի տնտեսական խնդիրների լուծման նոր ծրագիրը, որն առաջարկել են Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին:
Նշենք, որ Մերկելը և Սարկոզին խոստացել են, որ հոկտեմբերի վերջին կպատրաստվի եվրոգոտու տնտեսական խնդիրների լուծման նոր ծրագիրը:
Նշենք, որ մանրակրկիտ փաթեթը կներկայացվի «մեծ քսանյակի» նոյեմբերյան գագաթաժողովի ընթացքում. Այն ներառելու է դրամային միության կայունացման ծրագիր և ֆինանսա-վարկային կառույցների աջակցություն:
Ա. Մերկելը նշել է, որ առաջարկվելու է օրենսդրորեն ամրագրել եվրոգոտու երկրների ֆինանսա-վարկային քաղաքականության ոլորտում համագործակցության պարտադիր բնույթը: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը: