02/03/2013 12:11
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները կշարունակվեն մինչև մարտի 25-ը
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 11-ից 25-ն Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները:
Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետարանն արտոնել էր նաև Հովհաննիսյանի հանրահավաքները` մարտի 1-ից մինչև մարտի 10-ը:
Հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների, նախագահական ընտրություններում Ր. Հովհաննիսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, ով, ակայն, չի ընդունում իր պարտությունը և ընտրություններից հետո գրեթե ամեն օր կազմակերպում է հանրահավաքներ: