24/04/2014 16:26
Թ. Կանդելակի. Մայրս հայ է և այդ ողբերգությունը իմ ընտանիքին է վերաբերվում
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր Facebook-յան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, որում, մասնավորապես, ասված է.
«Այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս օրը սահմանվել է` ի հիշատակ 1915 թ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայերի:
Մայրս հայ է, այդ պատճառով էլ այդ ողբերգությունը նաև իմ ընտանիքին է վերաբերում: Ամեն տարի այս օրը ես սգում եմ հայ ազգի հետ միասին և վերապրում այդ ողբերգությունը, որը խլել է միլիոնավոր անմեղ զոհերի կյանքերը»:
Իսկ վերջում հայերեն լեզվով, լատինատառ գրել է` Exerni zoheri lusapail hishatak (Եղեռնի զոհերի լուսափայլ հիշատակ):