11/07/2014 13:38
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնակատար է նշանակվել Ստաֆան դե Միստուրան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը պաշտոնապես հայտարարել է իտալացի դիվանագետ Ստաֆան դե Միստուրային Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այդ պաշտոնն ավելի վաղ զբաղեցնում էր Լահդար Բրահիմին, ով հրաժարական է ներկայացրել, քանի որ Սիրիայի իշխանություների և ընդդիմության միջև քաղաքական երկխոսությունը կարգավորելու փորձերը ցանկալի արդյունք չեն տվել:
Ստաֆան դե Միստուրան նախկինում եղել է Իտալիայի փոխարտգործնախարար, գլխավորել է Աֆղանստանին աջակցելու ՄԱԿ-ի առաքելությունը: