09/10/2014 16:05
Օրենսդրական փոփոխություններով 30 հազ. չաշխատող կին մայրության նպաստ կստանա
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների արդյունքում շուրջ 30 000 չաշխատող կին կստանա մայրության նպաստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
«Ներկայիս օրենսդրությամբ մայրության նպաստը տրվում է միայն աշխատող կանանց»,- ասաց նա:
Ս.Սայիլյանի խոսքով՝ չաշխատող կանանց տրվելիք մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձից, իսկ աշխատող կանանց նպաստը կշարունակեն հաշվարկել ամսական միջին աշխատավարձից: Հաշվի կառնվի նաև նրանց աշխատանքային ստաժը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հավանության էր արժանացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ:
Բացի այդ՝ 2016 թվականից սկսած, այն վճարել նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար: