Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը կապ չունեն մեր շարժման հետ
10/10/2014 19:46

Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը կապ չունեն մեր շարժման հետ

Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիրը» այս շարժման հետ որևէ կապ չունեն: Եթե նրանք ցանկանում են պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում: Ազատության հրապարակում ընթացքող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Շարժումը հաստատակամ է՝ գործելու օրենքների և սահմանադրության շրջանակում, մեզ ոչ մեկ չի նկարող վախեցնել սառը ցնցուղներով կամ մարտի մեկով»,- դիմելով ՀՀ ոստիկանապետին և վարչապետին՝ ասաց Տեր-Պետրոսյանը:

«Մենք ձեռնարկել ենք լրջագույն գործիք, որը մեծագույն պատասխանատվություն, սառնասրտություն է պահանջում:
Վարչախմբի հանդեպ անխնա քննադատությամբ հանդերձ՝ մենք նրանց հետ խոսելու ենք քաղաքական լեզվով՝ իրերը կոչելով իրենց անուններով. եթե գող են, ասելու ենք գող են, եթե մարդասպան են, ասելու ենք, ամբարտավան…»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահն ասաց, որ իրենց նախաձեռնած շարժման արդյունավետությունն ապահովելու համար միայն ուժերի ղակավարությունն է որոշումներ կայացնելու. «Շարժման ընթացքը նրանք են որոշելու, միջոցառումների, հանրահավաքների ժամանակացույցը… Դուք կարող եք և դժգոհ լինել, ձեզ կարող է դանդաղ թվալ, բաց առանց փոխադարձ վստահության, հաջողություն չի գրանցվի»:

Նախորդող հրապարակումներ՝ Ծառուկյանն այս անգամ չխոսեց, խոստացավ խոսել հաջոդ հանրահավաքին

«Հիմա, հիմա». Հանրահավաքի մասնակիցներն ընդհատեցին Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը

 Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը

Ս. Դեմիրճյան. Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն

Ռ. Հակոբյան. Միակ փրկությունն ամբողջական իշխանափոխության պահանջն է

 Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու

Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին

Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը կապ չունեն մեր շարժման հետ