10/10/2014 19:28
Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը
Սա մեր պայքարի հրաշալի մեկնարկն է: Ազատության հրապարակում երեք ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը այս բառերով սկսեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս հարթակից ցանկանում է դիմել Սերժ Սարգսյանին.
«Սերժ Սարգսյա'ն, դու եկել ես իշխանության կեղծելով ընտրությունները, եկել ես մարտիմեկյան արյան վրա: Քո պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշախանավորները գողացել են Հայաստանի ժողովրդից 15 մլդ գումար: Այս հանրահավաքն այսօր պատասխանն է քո կողմից Լիսկայի նշանակմանը, կրիմինալի իշխանությանն ու կողոպուտին»,- ասաց Լևոն Զուրաբյանն ավելացնելով` ժողովրդի համբերությունը սպառվել է:
«Այսուհետ հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը: Եկել է ժամանակը, որ իշխանությունը վերադարձվի իրական տիրոջը` ժողովրդին: Դրա երկու ճանապարհ կա` իշխանությունը ժողովրդի ճնշումից կա՛մ պիտի ընկրկի, կա՛մ առերեսվի ժողովրդի ցասմանը: Մենք բախումներ չենք ուզում ու առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանաարհը»,- ասաց Լևոն Զուրաբյանն` ընդգծելով, որ պիտի կազմվի իշխանության փոխանցման ճանապարհային քարտեզ.
«Եթե միասնական լինենք` ուղարկելու ենք այս իշխանություններին իրենց սիրելի ջանդամի ծոցը»,- ավարտեց Լևոն Զուրաբյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Ս. Դեմիրճյան. Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն
Ռ. Հակոբյան. Միակ փրկությունն ամբողջական իշխանափոխության պահանջն է
Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու
Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին
Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ
Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր