Անձնական տվյալների մասին օրենքի նախագիծը՝  12-ամյա թերի օրենքի դիմաց

10/11/2014 17:28

Անձնական տվյալների մասին օրենքի նախագիծը՝ 12-ամյա թերի օրենքի դիմաց


Համացանցում գտնվելիս՝ պետք է պայմանականորեն հիշել, որ մենակ չենք, ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով` համացանցում յուրաքանչյուրս գրառում կամ անձնական տվյալ թողնելիս՝ հաճախ չենք էլ գիտակցում, թե իրականում ով կարող է դրանց տիրապետել:

«Մարդիկ, համացանցում գրելիս, տպավորություն ունեն, որ կոնկրետ մեկին են գրում, իրականում կան բազմաթիվ միջանկյալ օղակներ, շատ երկրներում ոստիկանությունը հատուկ վիրուսներ է օգտագործում մարդկանց անձնական տվյալները ստանալու համար, կան սոցցանցերը վերահսկող գաղտնի ծառայություններ և այլն:

Օրինակ՝ Facebook-ը տիրապետում է ցանկացած գրառմանը, նույնիկ ջնջած, դա, կարծեմ, ամրագրված է ԱՄՆ օրենսդրությամբ, որ իրանք պարտավոր են պահպանել մինչև 1 տարի անգամ ձեր ջնջած գրառումները, իսկ, օրինակ ՌԴ-ում ուժի մեջ է մտնում օրենսդրական այն փոփոխությունը, որ պետք է ապահովեն ուժային կառույցներին բացարձակ թափանցիկություն օգտատերերի գործունեության նկատմամբ, ԱՄՆ-ում էլ նույնպես Սնոուդենի ասածներով հասկանում ենք, որ պատկերը նույն է»,- ասում է Ս. Մարտիրոսյանը:

Ըստ էության, մարդիկ անձնական տվյալների պաշտպանության մասին սկսեցին մտածել համացանցի գյուտից հետո:

Ունենալով համացանց և իմանալով որևէ մարդու անուն ազգանունը՝ ասենք Facebook-ից, առանց խնդրի կարելի է գտնել նրա գրանցման հասցեն, իմանալ՝ դատվածություն ունի, թե ոչ, անցնում է քաղաքացիական կամ վարչական որևէ գործով, թե ոչ, իսկ ժամանակ առ ժամանակ հայտնվող կայքերից կարելի է իմանալ այդ մարդու հեռախոսահամարը և ավտոմեքենայի պետհամարանիշը:

Վերջին նման կայքը Incka.am-ն էր, որտեղ առանց որևէ դժվարության գտա իմ բջջային հեռախոսահամարը: Կայքը փակվեց, սակայն երևույթը չի վերացել՝ վստահեցնում է Ս. Մարտիրոսյանը:

«2010 թ. Վերնիսաժից կարելի էր գնել անձնական հեռախոսահամարներով սկավառակ, որից հետո նման ցանկեր մի քանի անգամ թարմացված վիճակում հայտնվել են համացանցում և թեև ջնջվել են, սակայն նման արտահոսքեր էլի կլինեն: Կարծում եմ՝ արտահոսքի պատճառը պետական որևէ մարմին է, քանի որ բոլոր տվյալները միանգամից մի տեղ են կուտակված»,- ասաց նա:

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ «Հայաստանում ազգային մտածելակերպի խնդիր էլ կա, որովհետև շատերը ուրախ էին, որ անձնական տվյալների արտահոսք եղավ՝ տեսնեն որ ավտոմեքենայի համարը ումն է, դա պրոբլեմ է, երբ դու ունես հասարակություն, որտեղ անձնական տվյալների արտահոսքը միանշանակ չի ընդունվում, դա նշանակում է, որ օրենքը երկար ժամանակ չի էլ գործի»:

Մինչև այժմ Հայաստանում անձնական տվյալներ մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքով:

ՀՀ Սահմանադրության հոդված 23-ի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը։

Առանց անձի համաձայնության` նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով։

Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք։

Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք։

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»։

ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի որոշմամբ` «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման ընթացքում ֆիզիկական անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց նոր օրենքի նախագծի մշակումը:
Կառավարության հավանությունից հետո այն ուղարկվեց Ազգային ժողով և նախագծի համաձայն՝ ուժի մեջ պետք է մտնի 2015 թ. հունվարի 1-ից:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ չնայած գործող օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմներ, սակայն այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին, զուրկ է պետական ապահովվածությունից, քանի որ չունի անհատական տվյալների ոչ իրավաչափ մշակումը նախականխող ու պատժող պաշտպանիչ նորմեր, հավասարակշռված չեն անհատական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները:

Օրենքի նախագծի համաձայն՝ անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիu կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հիմնական մոտեցումն այն է, որ անձնական տվյալներն ընդհանրապես չպետք է ենթարկվեն մշակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է օրինականության, համաչափության և թափանցիկության նպատակով:

Նախագծով միաժամանակ սահմանվել է, որ պետական և ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում և դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:

Նախագծով նախատեսվում է նաև մի շարք այլ սկզբունքային նոր կարգավորումներ` մասնավորապես, օրենքի կիրառման նկատմամբ վարչական հսկողության մեխանիզմների սահմանում, անձնական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության սահմանում, անձնական տվյալների սուբյեկտների կողմից սեփական տվյալների մշակման նկատմամբ հսկողություն իրականացնելու երաշխավորված հնարավորությունների ամրագրում, անձնական տվյալների հասկացության և մշակման առանձնահատկությունների սահմանում, մշակողների պարտականությունների և տվյալների սուբյեկտների իրավունքների փոխպայմանավորում և փոխադարձ հավասարակշռում:

Նախագծին կից առաջարկվում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ նկատի ունենալով, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար օրենքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն, որն անհրաժեշտ է լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Մեր երկրում անձնական տվյալները խախտելու իրավունքի համար նախատեսված է միայն վարչական պատասխանատվություն, այն է տուգանք` 100 հազարից 500 հազար դրամի չափով, իհարկե, խոսքը հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի մասին չէ:

Նախագծի համաձայն՝ օրենքում անձնական տվյալների իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության վերաբերյալ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2016 թ. հունվարի 1-ից, ինչը ՀՀ Արդրադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի խոսքով` դա արվում է այն բանի համար, որ այդ մշակույթը ձևավորելու համար ժամանակ է անհրաժեշտ:

Ա. Մկրտչյանը վստահեցնում է, որ իրենք պատրաստ են քննարկման և կարծիքներ լսելուն, իսկ օրենքը պետք է աստիճանաբար մտնի մեր կյանք, որ հասարակության կողմից ընկալվի:

Փաստաբանների շրջանում ևս օրենքի նախագիծը դժգոհության տեղիք է տվել: Փաստաբան Մելանյա Առուստամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր օրենքը ավելի է սահմանափակում փաստաբանների իրավունքները:

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից չենք կարողանում ստանալ անձին վերաբերվող տեղեկություններ, ասենք, ազգակցական կապի մասին, անձանց դատվածության վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացն էլ է բարդացել և տեղեկությունները, որ կան, ասենք, Datalex.am,-ում, չեն տրամադրվում դրանք պահանջելու դեպքում»,- ասաց նա:

Մ. Առուստամյանի խոսքով՝ օրենքի նախագծով անհրաժեշտ է սահմանել, որ անձնական տվյալների վերաբերյալ ինֆորմացիան, որին տիրապետում է նախաքննական մարմինը, նոտարը, կարող են տրամադրվել նաև փաստաբաններին: 
Օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ գործելու է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավար, որը գործելու է ՀՀ արդարադատության նախարարության կազմում, նշանակվելու է 5 տարի ժամկետով՝ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ` իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպությունների համատեղ առաջարկությունների հիման վրա: 

Օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներն է ներկայացրել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն` մասնավորապես, որ խնդրահարույց են հանրային շահ, տվյալների սուբյեկտի` իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի և Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին սահմանումները:

ԻԱԿ-ի կարծիքով՝ գործադիրն ի սկզբանե միայնակ է սահմանում լիազոր մարմնի և իրավազորությունները (կանոնադրությունը), և գործունեության հնարավորությունները (կառուցվածքը), և գործունեության ընթացքը (…ղեկավարը նշանակվում է… ՀՀ վարչապետի կողմից` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ): Հետեւաբար անառարկելի և անհաղթահարելի է դառնում տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կախվածությունը գործադիրից, իսկ նման պայմաններում չի կարող իրականացվել (չկա որևէ երաշխիքի հնարավորությունը) մարդու իրավունքների պատշաճ պաշտպանություն:

ԻԱԿ-ը առաջարկում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի փոխարեն սահմանել Տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարի ինստիտուտ, որն իրավազոր կլինի անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության հարցերով վեճերի լուծման համար, որպես պետության և հասարակության միջև միջնորդ:

Մինչև տարեվերջ հայտնի կդառնա՝ նախագիծը օրենք կդառնա, թե ոչ, իսկ կգործի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ անձնական տվյալները պաշտպանելու միակ միջոցը սկսել հետարքրվելն է դրանք պաշտպանելու մեթոդներով, քանի որ հասարակության զարգացմանը զուգահեռ բարդանում է նաև անձնական տվյալների պաշտպանությունը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 07/05/2024 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/05/2024 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան 07/05/2024 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ 07/05/2024 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ 07/05/2024 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ 07/05/2024 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան 07/05/2024 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան 07/05/2024 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից 07/05/2024 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում 07/05/2024 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 07/05/2024 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը 07/05/2024 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 07/05/2024 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 07/05/2024 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան 07/05/2024 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) 07/05/2024 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) 07/05/2024 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) 07/05/2024 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) 07/05/2024 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) 07/05/2024 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) 07/05/2024 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան 07/05/2024 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի 07/05/2024 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ 07/05/2024 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան 07/05/2024 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է 07/05/2024 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի 07/05/2024 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին 07/05/2024 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել 07/05/2024 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան 07/05/2024 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը 07/05/2024 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան 07/05/2024 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ 07/05/2024 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 07/05/2024 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին 07/05/2024 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը 07/05/2024 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին 07/05/2024 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան 07/05/2024 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան 07/05/2024 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի 07/05/2024 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց 07/05/2024 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան 07/05/2024 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը 07/05/2024 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին 07/05/2024 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին 07/05/2024 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) 07/05/2024 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա 07/05/2024 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան 07/05/2024 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել 07/05/2024 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից 07/05/2024 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան 07/05/2024 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում 07/05/2024 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) 07/05/2024 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) 07/05/2024 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան 07/05/2024 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 07/05/2024 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 07/05/2024 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) 07/05/2024 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ 07/05/2024 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը 07/05/2024 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան 07/05/2024 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան 07/05/2024 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը 07/05/2024 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից 07/05/2024 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) 07/05/2024 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 07/05/2024 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին 07/05/2024 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր 07/05/2024 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը