19/11/2014 11:54
Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանական կողմից ոչ մի լավ բան պետք չէ սպասել: Լատվիայի անկախության օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությանը` Շ. Քոչարյանը նկատեց, որ այդ երկրի դեպքում սովորական հարևան հասկացությունն անընդունելի ու անհասկանալի է: «Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը: