17/12/2014 14:47
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, օրինագիծը պարլամենտ է մտցրել ՌԴ նախագահը: Օրինագիծը նախատեսում է անցումային փուլ Հայաստանի համար՝ ԵՏՄ շրջանակներում նոր նորմատիվային-իրավական կարգավորումներին ընտելանալու համար:
Ինչպես նշվում է կից փաստաթղթերում, նախագիծը պարունակում է վեց հոդված և հինգ հավելում: Պայմանագիրը տարածվում է նաև մաքսային սակագների վրա. մասնավորապես՝ մաքսային հարկումից ազատվում են ավիացիոն արտադրությունը, ուղղաթիռները, անձնական օգտագործման համար նախատեսված մեքենաները: