22/12/2014 17:54
2015 թվականի կենսաթոշակները կվճարվեն հունվարի 4-ին և 5-ին
Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական հաղորդագրություն է տարածել 2015 թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման վերաբերյալ:
«2015 թվականի հունվարի 4-ին և 5-ին՝ հանրապետությունում կսկսվի 2015թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակները կշարունակվեն վճարվել 2015թ. հունվարի 12-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ: