26/12/2014 15:00
Բակո Սահակյանը մասնակցել է Վարդաձոր գյուղում նոր բնակելի շենքի բնակարանամուտին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Վարդաձոր գյուղում նոր բնակելի շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահն այցելել է նաև «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Բ. Սահակյանը կարևորել է Կաշենի լեռնահանքային համալիրի նշանակությունը Արցախի տնտեսության զարգացման գործում՝ նշելով արտադրական հզորությունների ընդլայնմանը զուգահեռ աշխատակիցների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: