20/01/2015 16:43
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցել է փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ
ՀՀ-ում Վրաստանի դեսպանատնից ցավակցել են 6-ամսական Սերյոժայի մահվան կապակցությամբ։ Դեսպանատան տարածած ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատունն իր խոր ցավակցություն է հայտնում հունվարի 12-ին, Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Ցավում ենք, որ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին և սպանված ընտանիքի հարազատներին»: