12/05/2015 10:19
ԵՊՀ-ում ահաբեկչության մասին սուտ հաղորդման գործը մտել է դատարան
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է ԵՊՀ-ում ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ սուտ հաղորդում տալու քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արամ Հայրյանին առաջադրված մեղադրանքի` նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթ Սուսաննա Մնացականյանին` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու:
Սուսաննա Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: