21/05/2015 14:52
Արցախի նորընտիր Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը
Այսօր` ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստում որը, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, 28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը: Այս մասին գրում է Artsakhpress.am-ը:
ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածություն՝ ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:
Նշենք, որ Աշոտ Ղուլյանը նախագահել է նաև ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարման խորհրդարաններում: