27/05/2015 11:30
Վարչապետը հանձնարարեց խիստ վերահսկել գազալցակայանների անվտանգության ռեժիմները
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մինչ կառավարության հիմնական օրակարգի հաստատումը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հարցեց, արդյոք վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ են իրականացրել։
Ա. Երիցյանը պատասխանեց, որ երեկ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, այն 6 ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով, հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չի արվել։
«Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացնեն, բոլոր թերությունները Ձեզ կզեկուցեմ, եթե կարիքը լինի դրանց շահագործումները կդադարեցնենք»,-ասաց նա։
Հ. Աբրահամյանը ասաց. «Հանձնարարում եմ խիստ վերահսկել անվտանգության ռեժիմները, դա շատ կարևոր է»։