29/05/2015 09:51
Ճոյտ. Էս պահին իմ աչքի առաջ մենակ երեխես ու ախպերս են
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին, նշել է, որ իրենց գազալցակայանը տուգանվել է. «Սակայն եթե դրանով նայենք, ապա այս պայթյունի համար պատասխան պետք է տան նաև էն մարդիկ, ովքեր տուգանել են: Որովհետև եթե իրենք, որպես մասնագետ, խախտումներ էին հայտնաբերել, ինչի՞ չեն «պլոմբել» ու չեն արգելել, որ մարդիկ աշխատեին, հո՞ մենակ տուգանելով, փող պոկելով չի՞»:
Նա շնորհակալություն է հայտնել դժվար պահին իր կողքը կանգնած մարդկանց՝ հավելելով, որ ոչ մարզպետը, ոչ էլ մարզպետարանի ամենաստորին օղակի աշխատողը չի հետաքրքրվել թե ինչպես է տուժածների վիճակը. «Մեր մարզպետի ուշքն ու միտքն իր ավազի հանքերն են, կեղծ տենդերներ անցկացնելը, ոչ թե մարզի բնակիչների հոգս ու դարդը: …Էս պահին իմ աչքի առաջ մենակ երեխես ու ախպերս են»: