25/06/2015 09:17
Վարդանիկը վրդովված է հակաժողովրդական որոշումներից
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից վրդովված է, ինչպես շարքային քաղաքացիները: Կարծում է, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պայքարը շարունակեն մինչև վերջ, մինչև որ իրենց պահանջի հետ իշխանությունները հաշվի կնստեն: Արդեն երեք տարի պաշտոնից զրկված Ղուկասյանին վրդովում են իշխանության հակաժողովրդական որոշումները:
«Այդպես չի կարելի, դանակը ոսկորին է հասել»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է նախկին քաղաքապետը՝ փորձելով հավաստիացնել, թե սիրով կլիներ Գյումրում նստացույց անող քաղաքացիների կողքին, բայց իրեն «սխալ կհասկանան»: