26/06/2015 16:25
Բագրատ Ասատրյան. «РАО ЕЭС»-ը պետք է սնանկ ճանաչվի
Ես կողմ եմ բոլոր այն պահանջներին, որոնք առաջ են քաշում երիտասարդները. այս ամենը ՀԷՑ-ի անարդյունավետ կառավարման արդյունք է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է, որ կառավարություն-սեփականատեր բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն հարցի կարգավորումը, քանի որ մինչ օրս ՀԷՑ-ում հստակ մոտեցումներ չկան.
«Երկու տարի առաջ ասացին, որ էլեկտրաէներգիան 20 տոկոսով բարձրացնելու դեպքում ամեն ինչ կկարգավորվի: Բայց, փաստորեն, դա քիչ էր: Այդ համակարգում դրված մոդելը միայն մի ուղղությամբ է աշխատում՝ գնի բարձրացում, բաշխման համակարգն անարդյունավետ է»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է ազգայնացում լիներ, սեփականատիրոջ փոփոխություն:
Բ. Ասատրյանն ընդունեց, որ լուծումներ պետք են, բայց հասկանալի է, որ ժամանակ էլ է պետք՝ նոր ծրագրեր մշակելու համար: Նա կարծում է, որ «РАО ЕЭС»-ը պետք է սնանկ ճանաչվի, և ոչ թե ավանդատուները պետք է տուժեն, այլ պատասխանատվության պետք է ենթարկվեն սեփականատերերը.
«Ես միանշանակ կողմ եմ այն պահանջներին, որ այսօր դրված են պայքարի հրապարակում»: