01/07/2015 16:29
Խմելու ջրի սակագինը չի փոխվի. «Երևան ջուրը» փոշմանել է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ին քննարկելու է խմելու ջրի սակագնի հարցը, սակայն ջրի սակագինը չի փոխվի:
«Երևան ջուր» ընկերությունը նամակով դիմել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին և նշել. «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և այն թողնել անփոփոխ»:
Նշենք, որ գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ: