02/07/2015 12:41
Հայաստանը ձեռք կբերի նոր զինատեսակ, որը Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ չի եղել
Այսօր ՀՀ կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` Կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Զեկուցող` ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ասաց, որ ՀՀ կողմից համաձայնագրի լիազոր մարմիններն են ֆինանսների նախարարությունը և պաշտպանության նախարարությունը, իսկ համաձայնագիրն ունի մեկ գաղտնի հավելված, որ Հայաստանը ձեռք է բերելու նոր զինատեսակ, որը նախկինում Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ չի եղել:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարցրեց` արդյոք եթե մեկ այլ երկիր այդ զինատեսակից ձեռք բերի, այդ դեպքում ի՞նչ է շահելու Հայաստանը, ինչին Արա Նազարյանը պատասխանեց, որ անկախ այլ երկրների ունեցած զինատեսակներից, Հայաստանը ունի իր հնարավորությունները, որոնք կատարելագործման կարիք ունեն:
Արա Նազարյանը նաև նշեց, որ ձեռք բերվող ռազմական տեխնիկան տարածաշրջանում ռազմական միջոցների հավասարակշռության կբերի: