24/07/2015 14:02
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացումն անհրաժեշտ է համարում հարցվածների 46 %-ը
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացումը անհրաժեշտ է համարում հարցվածների 46 %-ը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցման արդյունքները ներկայացրեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցմանը մասնակցել է 1005 մարդ, անցկացվել է 2015-թ. մայիսի 3-15-ը:
Նրա խոսքով՝ հարցվածների 27%-ը տեղյակ չի եղել, թե ինչ կառավարման ձև է Հայաստանում այժմ գործում, իսկ 73 %-ը ասել է, որ տեղյակ է:
Տեղյակ քաղաքացիների 40%-ը ասել է, որ մեր երկիրը կառավարման ձևով կիսանախագահական է, 11%–ը՝ խորհրդարանական, իսկ 49 %-ը՝ նախագահական:
«Մարդկանց տեղեկացվածությունն այս առումով շատ ցածր է և մինչ հանրաքվեին այս հարցը ներկայացնելը, պետք է տեղեկացման լայնածավալ միջոցառումներ իրականացնել, ոչ միայն բարեփոխումներում նախատեսված դրական և բացասական կողմերը, այլև գործող Սահմանադրության դրական և բացասական կողմերը»,- ասաց Ա. Նավասարդյանը: