28/07/2015 14:08
Զոհրաբյան. «Նաիրիտը» թալանվել ու ավիրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք
Կա՞ որևէ ներդրող, որը գոնե «Նաիրիտի» գործարկման ցանկություն կհայտնի: ԱԺ-ում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ:
Ե. Զախարյանը արձագանքեց` այսօր, դժբախտաբար, պոտենցիալ ներդրող չկա.
«Այս ժամանակահատվածում, ինչ ես նախարար եմ, որևէ ներդրող չի եղել, կոնկրետ առաջարկություններով որևէ մեկը չի դիմել»:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ «Նաիրիտը» թալանվել ու ավիրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, սակայն Երվանդ Զախարյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ.
«Թե նախկին վարչապետի, թե նախկին նախարարի մասով մեկնաբանություններ չունեմ»,- նշեց նա:
Ն. Զոհրաբյանն էլ արձագանքեց` եթե մենք չունենանք համարձակություն նշել մեղավորների, ապա սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: