22/08/2015 15:38
Տնտեսագետ. Առաջիկայում սպասվում է դոլարի թանկացում մի քանի տասնյակ դրամով
Հայաստանում դոլարի արժևորման միտումն այլ արժույթների նկատմամբ շարունակվում է և պահպանվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն` ընդգծելով` առաջիկա ամիսներին ԱՄՆ դոլարը կարող է թանկանալ մի քանի տասնյակ դրամով:
«Հատկապես որքան կարող է արժեզրկվել դրամը, կախված կլինի առաջիկա ամիսներին մեր երկիր դոլարային ներարկումներից»,- բացատրեց տնտեսագետը:
Բացի այդ նա կարևորեց նաև Կենտրոնական բանկի զսպողական մեխանիզմները.
«Շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք ԿԲ-ն պահուստների հաշվին կկարողանա՞ զսպել փոխարժեքի կտրուկ աճը»,- ասաց Վիլեն Խաչատրյանն` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, արժեզրկումը կարող է կազմել 40-80 դրամ: