12/10/2015 12:12
ՀՀԿ ԳՄ-ում քննարկվելու է հանրաքվեի շտաբի պետի հարցը
ՀՀԿ ԳՄ նիստում այս շաբաթ կքննարկվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետի թեկնածության հարցը: Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն թերևս միայն մեկ թեկնածու ունի, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ժամանակահատվածում արձակուրդում կգտնվի և ամբողջությամբ իրեն կնվիրի հանրաքվեի նախապատարստման գործընթացին:
Հիշեցնենք, ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հարվիրում ամեն հինգշաբթի: