24/11/2015 15:00
Qatar Airways-ը մուտք է գործում հայկական շուկա
2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան-Դոհա ուղղությամբ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Ինչպես փոխանցում են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից՝ վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Էթիհադ» ավիաընկերությունն հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին:
Քաթարի Ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով:
Քաթարի Ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: