23/06/2016 11:36
Հռոմի Պապը բաց մարտահրավեր է նետում Թուրքիային. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
Ամերիկայահայերը ուշադիր հետևելու են Հռոմի Պապի Հայաստան այցի ընթացքին և հույս ունեն, որ նրա քաջությունը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոգեշնչի, որ վերջ դրվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության քաղաքականության աջակցմանը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
«Հռոմի Պապի այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր՝ Թուրքիայի կտրուկ ժխտողականության ֆոնին, կդառնա հզոր բարոյական դաս Անկարայի ժխտողականության դեմ: Հռոմի Պապը այդ սուրբ վայր այցելելով՝ բաց մարտահրավեր է նետում Թուրքիայի ջանքերին՝ ջնջել պատմության այն հատվածը, որում նա կոտորել և վտարել է միլիոնավոր հայերի, ասորիների, հույների և այլ հին քրիստոնյա ժողովուրդների», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա նաև հույս է հայտնել, որ Պապի այցը Հայաստան և այն ուղերձները, որ նա հնչեցրել և հնչեցնելու է, ԱՄՆ-ի ղեկավարներին կոգեշնչի վերջ դնել համախոհ լինել՝ Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականությանը:
Հռոմի Պապը կայցելի Հայաստան հունիսի 24-26-ը: