30/06/2016 14:56
Թրամփի նախկին կնոջ ամուսնական մատանին աճուրդում վաճառվել է 300 հազար դոլարով
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի և նրա երկրորդ կնոջ՝ դերասանուհի Մարլա Մեյփլզի ամուսնական մատանին Նյու-Յորքի աճուրդում վաճառվել է 300 հազար դոլարով, հայտնում է «РИАНовости»-ն:
Harry Winston հայտնի ապրանքանիշի 7.45 կարատ ադամանդով մատանին վաճառվել է անհայտ գնորդի, որը մասնակցել է աճուրդին հեռախոսով։ Աճուրդի ղեկավար Ջոզեֆ Դյումուշելը հայտարարել է, որ այդ զարդը «հազվագյուտ գեղեցկություն ունի»:
Թրամփն ու Մեյփլզը պաշտոնապես գրանցել են հարաբերությունները 1993թ-ին։ 1999 թ-ին ամուսնալուծությունից հետո նախկին կինը այդ մատանին վաճառել է աճուրդում 110 հազար դոլարով։ 2016 թվականին գնորդները ցանկացել են այն կրկին վաճառել։