21/07/2016 18:51
Թուրքիայում ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի աշխատակիցներին աշխատանքից ազատել են
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի աշխատակիցներին աշխատանքից ազատել են: Այն երկրի ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող գլխավոր կառույցն է:
Ինչպես հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով «Haber Turk» հեռուստաալիքին՝ այժմ իրենց պաշտոնից զրկվել են 29 աշխատակիցների:
Նաև նշվում է, որ խորհրդի մուտքերն ու ելքերն արգելափակվել են:
Թուրքիայում տեղի ունեցած ապստամբությունից հետո ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը եթերային բոլոր մեդիաների արտոնագրերն ուժը կորցրած է ճանաչել: Իշխանությունները որոշել են, որն նրանք կապ ունեն հեղաշրջման կազմակերպիչ համարվող ընդդիմադիր գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի կառույցների հետ:
Նշվում է, որ աշխատանքից ազատվել է նաև Անտառային և Ջրային տնտեսությունների մոտ 200 աշխատակից: