23/07/2016 15:36
Լրագրողներին ոստիկանական մեքենաներով տարան ՊՊԾ գնդի տարածք
Լրագրողներին ոստիականական մեքենաներով տեղափոխում են ՊՊԾ գնդի տարածք, որտեղ նախատեսված է գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հետ հանդիպումը:
Aysor.am-ի թղթակիցը, որը ուղեւորվում է ՊՊԾ գունդ, փոխանցեց, որ նախապես հայտարարվել է՝ հանդիպման ընթացքում տեսանկարահանելը, համակարգիչ և հեռախոս օգտագործելը արգելված է լինելու:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել է, որ Պարեկապահակային ծառայության շենքից ազատ են արձակվել վերջին երկու պատանդները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: