30/07/2016 16:43
ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է
ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներից Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է:
«Բժիշկը զինված խմբի կողմից չէ ազատ արձակվել: Երեկ երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո Սալվադոր Խեչոյանն այլևս հետ չի վերադարձել գունդ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ զինված խումբն ազատ էր արձակել բուժակ Դավիթ Տոնոյնաին:
ՊՊԾ գնդում այս պահին պատանդառված են բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը :