02/08/2016 14:25
Եվրամիությունը նախապատրաստվում է Իրանում գրասենյակ բացել
Եվրամիությունը նախապատրաստվում է Իրանում գրասենյակ բացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի ԱԳ նախարարի՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին, անդրադառնալով Իրան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես ասել է. «ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ այլ պաշտոնյաներ շեշտել են, որ միջուկային համաձայնությունից հետո ստեղծված նոր իրավիճակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը պետք է ավելի խորանա: Այդ առումով ներկայացուցչություն բացելու անհրաժեշտություն է առաջանում»:
Իրանի փոխարտգործնախարարը ԵՄ ներկայացուցչության բացման հստակ ժամկետ չի նշել, սակայն տեղեկացրել է, որ այդ բացման գործընթացը կազմակերպելու նպատակով երկու դիվանագետ է գործուղել Թեհրան: