02/08/2016 14:17
ՄՄԿ. Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 257 հազար միգրանտ
2016 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 257 հազար միգրանտ ու փախստական, ավելի քան 3,1 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է ճանապարհին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ):
Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 2-ը եվրոպական երկրներ ժամանած միգրանտների թիվը հասել Է 257 հազար 186-ի: Զոհված և անհետ կորած Է համարվում 3120 մարդ:
Տարեսկզբից ամենից շատ միգրանտներ ու փախստականներ է ընդունել Հունաստանը (160 233): Իտալիա է ժամանել 94 062 միգրանտ ու փախստական: Մինչև Իսպանիա է կարողացել հասնել 2476 փախստական, իսկ Կիպրոսն ընդունել է 28 մարդու: