02/08/2016 14:33
Շվայնշտայգերը մարզվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակումբում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատել է, որ հույսեր չի կապում ակումբի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ, որը նախօրեին դարձել է 32 տարեկան, փոխանցում է Sports.ru-ն:
Մոուրինիոն ասել է, որ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը մարզվելու է «կարմիր սատանաների» երիտասարդական թիմում մինչև նոր ակումբ գտնելը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառ: